«Բանակն իմ ընտանիքն է: Ես իմ ամբողջ կենսագրության կեսը թողել եմ բանակում»,- այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուր պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանությունը այսօր ունի ուժեղ բանակ, իսկ բանակն էլ՝ ուժեղ ոստիկանություն:
Ոստիկանապետը անդրադարձավ նաև Ավետիսյանների գործին ու Քնչական կոմիտեի կողմից առաջադրված վարկածներին.
«Էդ մեկ-երկուսը ձեր մտքով է անցնում, էնտեղ էնքան վարկածներ են քննարկվում, քննությունն իրենից հենց դա է ենթադրում: Որ տասնյակ վարկածներ են առաջ գալիս, և շատ ժամանակ լինում են վարկածներ, որ աներևակայելի են թվում մարդկային տրամաբանությանը: Նույնիսկ նման վարկածներ են քննարկվում»: