AirAsia Indonesia ընկերության՝ Ճավա ծովում կործանված ինքնաթիռի «սև արկղերը» տալիս են աղետից առաջ վերջին րոպեների «հստակ պատկերը», հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովի նախագահ Մարջոնո Սիսվոսուվարնոն, փոխանցում է Корреспондент-ը։
Նրա խոսքով՝ ավիաաղետից անմիջապես առաջ օդանավը սկսել է վարել 2-րդ օդաչուն։ «Անձնակազմի հրամանատարի օգնականը, ով հայտնի է որպես 2-րդ օդաչու և ով սովորաբար նստում է աջ կողմում, այդ պահին վարել է ինքնաթիռը»,- նշել է պաշտոնյան։
Նա նշել է նաև, որ անձնակազմին թույլատրվել է թռիչքը, օդանավը գտնվել է լավ վիճակում։ Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռն ընկել է ծովը 3 րոպեում։
AirAsia-ի օդանավի «սև արկղերը» բացահայտել են ավիաաղետի պատճառները
