Սիրիայում ազգությամբ հայ զինծառայող է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, սիրիահայ համայնքի հերթական զոհը Հակոբ Սաբան է, որը զինծառայություն իրականացնելիս է եղել Դեյր Զորում:

1994 թվականին ծնված Հակոբ Սաբան զորակոչվել է Հալեպից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին լարված է իրավիճակը Հալեպում: Օրեր առաջ հրթիռակոծվել էր Հալեպում հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանն ու եկեղեցին:

Պատերազմի սկզբից ի վեր սիրիահայ համայնքի զոհերի թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև Սիրիայի բանակում ծառայող հայերը: