Այսօր EOnline-ը տեղեկացրել է, որ Քիմն ու Քանիեն ներկա են եղել Ռայան Սիկրեստի շոուին, որի ժամանակ Քիմը խոստովանել է, որ նա երեք հեռախոս ունի, իսկ նրա ամուսինը՝ ընդամենը մեկը։ Երբ Նորթը հերթական անգամ խաղացել է հայրիկի հեռախոսով, որոշել է գցել այն զուգարանակոնքի մեջ։
«Ես լսում եմ, թե ինչպես է Նորթն անընդհատ քաշում զուգարանի ջուրը։ Մինչև նրան մոտենալը ես Քանիեին ասացի.
«Սիրելիս, նա կարծես քո հեռախոսով էր խաղում»։ Երբ ես մոտեցա նրան, ամուսնուս հեռախոսը զուգարանակոնքի մեջ տեսա։ Հետո հեռախոսը դրեցի բրնձով լի փաթեթեի մեջ, որ այն ջուրը ներծծի, բայց հեռախոսն այդպես էլ աշխատեց»,- ծիծաղելով պատմել է Քիմը։