ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քաղաքական զարգացումները մեր երկում կատարվող բաժանում է երկու մասի. մեկը հետըտրական իրավիճակն է, մյուսը` Երևանի ավագանու ընտրությունները:
Այս մասին նա ասաց այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
«Վիճակը հանգուցալուծում է պահանջում և դա կարող է լինել միայն քաղաքական դաշտում»,- ասաց դաշնակցական պատգամավորը և հավելեց, որ այդ խնդիրը իշխանությունը և ընդդիմությունը պետք է միասին հաղթահարեն:
Անդարադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց, որ ՀՅԴ-ն ինչ ցուցանիշ գրանցել է 2012թ խորհրադարանական ընտրություններին, այս ընտրություններին ստաանալու է դրանից ավել, որպեսզի մեծ ներկայացուցչություն ունենա քաղաքապետարանում:
«Երևանը չի վաճառվում»,- շեշտեց Աղվան Վարդանյանն ու հավելեց, որ ՀՅԴ համամասանական ցուցակը կազմված է ողջ դաշնակացկան ներկայացուցիչներից: Նա ադրադառնալով հանրապետականների այն հայտարարություններին, որ Երևանի 20 տարվա պատմության մեջ լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ասաց, որ քաղաքապետարանի աշխատողների 90 տոկոսը ՀՀԿ է և նրանք կարող են փաստել, որ այս 20 տարիներին Երևանն ավելի լավ քաղաքապետ է ունեցել:
Աղվան Վարդանյանը չբացառեց նաև ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերի համագործակցությունը: