Նովոսիբիրսկյան երգչուհի Մարիա Օսինցեվան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել Youtube-ում, որը կոչվում է «իմ Պուտինը» (Мой Путин): Երգչուհու կեղծանունն է Մաշանի (Mashany): Սակայն նրա փորձերը այս երգի միջոցով ձեռք բերել հանրահայտություն, կարծես թե ձախողվել են:
Մաշանիի տեսահոլովակը, որում փորձ է արվել ներկայացնել Ռուսաստանի և Ուկրաինայի փոխհարաբերությունները, նույնպես ձախողվել է: 29-ամյա երգչուհին ասել է. «Ես դեռևս չեմ հասցրել տեսնել տեսահոլովակի մեկնաբանությունները, բայց ամենինչ պարզ է՝ բացի Ռուսաստանից Ուկրաինան ոչ ոքի պետք չէ և նրան ոչ ոք չի փրկի»: