Այսօր Բարսելոնայի Quiron Tecknon հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Շակիրայի և Ժերար Պիկեի երկրորդ երեխան. երգչուհին որդի է ունեցել։ Goal-ը տեղեկացրել է, որ ծննդաբերության ժամանակ բարդություններ չեն առաջացել։
Ի դեպ, երկու տարի առաջ հենց այս նույն հիվանդանոցում ծնվել է նաև Շակիրայի առաջին որդին՝ Միլանը։
Նորածին երեխայի անունը դեռ հայտնի չէ։