Եռյակը դադարից հետո նիստ է անցկացրել այսօր, օրակարգում ունենալով 5 հարց. նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Օրակարգի հարցերից մեկը վերաբերվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ բողոքներին և որոշում է կայացվել, որ երկուշաբթի օրը՝ ժամը 18:00-ին, արտահերթ նիստ են հրավիրելու և պահանջեն օրենքում փոփոխություն կատարել: «Եռյակի կողմից լիազորված եմ հայտարարելու, որ կողմ ենք և աջակցում ենք քաղաքացիներին, որպեսզի օրենքը կասեցվի»,- ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերվում էր հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ նախատեսում են փակ լսումներ անցկացնել: «Խնդիրն ավելին է, քան իրավական դաշտում տեսնելը, մենք կողմ չենք, որ շահարկվի և նիստին ԱԳ նախարարը պետք է մասնակցի, ոստիկանապետը, գլխավոր դատախազը և ԱԱԾ ղեկավարը: Լսումները նախատեսում ենք փետրվարի 6-ին, երեք ուժերով դիմելու ենք ԱԺ նախագահին, ինքը նախաձեռնի այս լսումները: Կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք»,- ասաց նա:
Այս քառօրյայում որպես արտահերթ հարց պետք է քննարկվի կառավարական ճգնաժամի մասին երեք քաղաքական ուժերի ներկայացված հարցը:
Չորրորդը՝ հաշվիչ հանձնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցն է: «Եռյակը ՕԵԿ-ի հետ հրաժարվել է հանձնաժողովի նիստերին մասնացել՝ պատճառաբանել ենք, թե ինչու, քանի որ կազմը անհամաչափ է, և մենք չենք մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը»,-ասաց նա:
Վերջին հարցը մասսայական միջոցառումների անցկացմանն է վերաբերում: