Հայտնի «Forbes» ամսագիրը կազմել է Ռուսաստանի 30 խոշորագույն գործարարների ցանկը: Նրանք 2014թ.-ին ամենամեծ եկամուտն են ստացել իրենց պատկանող անշարժ գույքի վարձակալությունից, որոնց մեջ մտնում են գրասենյակներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային և պահեստային համալիրներ:
Առաջին տեղը զբաղեցրել են «Киевская площадь» ձեռնարկության սեփականատերեր Զ. Իլիևն ու Գ. Նիսանովը։ Իսկ երկրորդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր հայազգի Սամվել Կարապետյանն է, որը վարձակալությունից ավելի քան 1 մլրդ. դոլար եկամուտ է ստացել:
Նրան պատկանում է 19 առևտրային-ժամանցային կենտրոն, որոնք տեղակայված են Ռուսաստանի 9 քաղաքներում: Դրանց թվում է նաև «Ռիո» ցանցը:
Այս ցանկում հայտնվել են մի շարք խոշոր օտարերկրյա ընկերություններ, որոնց թվում են թուրքական Enka-ն (7-րդ հորիզոնական), ամերիկյան ներդրումային հիմնադրամ Morgan Stanley Real Estate Investing-ը (18-րդ հորիզոնական), ամերիկյան Goldman Sachs բանկը (6-րդ հորիզոնական), ավստրիական Immofinanz-ը (13-րդ հորիզոնական), չեխական PPF Group-ը (20-րդ հորիզոնական), բրիտանական ներդրումային Atrium European Real Estate ընկերությունը (26-րդ հորիզոնական):