Այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադարձավ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով նկարահանված Հայոց ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմին:
«Մենք չենք օգտագործելու այն պաշտոնական միջոցառումների շրջանակում»,- մասնավորապես ասաց նա:
Նա ֆիլմի մասին ունի իր անձնական կարծիքը, որը չի ցանկանում հայտնել, իսկ պաշտոնական դիրքորոշում հանձնաժողովը չունի:
«Արժեքային իմաստով ֆիլմը չի ներկայացնում այն ուժը, որ հարկավոր է Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակները հասցնելու համար»:
Այսուհանդերձ ֆիլմի վերաբերյալ բոլորի կարծիքն այն էր, որ մեծ ջանք, ֆինանսական ռեսուրսներ են ներդրված, հաջող դրվագներ, դերասանական հաջող կազմ կա, սակայն խոսքը չի վերաբերում դրան, այլ թե որքանով դա լավ կգործի Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակները հասցնելու համար: