Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և Երևանի ավագանու առաջին տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանն այսօր Հայաստանում տեսնում է 4 հիմնախնդիր` ապագա կառավարությունը, Ազատության հրապարակի իրադարձությունները, քաղաքական նոր օրակարգը և Երևանի ավագանու ընտրությունները:
«ԲՀԿ-ն քաղաքապետարանի ընտրությանը շատ լուրջ է պատրաստվում»,-ասաց Օսկանյանը և թվարկեց Երևանում տիրող հետևյալ թերությունները` ճարտարապետական վատ վիճակը, բյուրոկրատական քաշքշուկը` քաղաքապետարաններում և թաղապետարաններում, և քաղաքացիների շփումը թաղապետարանի աշխատակիցների հետ:
Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր էլ օրակարգային է համարում նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, հատկապես մեծամասնականի վերացումը և անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի ստեղծումը:
Նաիրա Զոհրաբյանը ոչ մի կերպ չմեկնաբանեց, ոչ Արմեն Աշոտյանի և, ոչ էլ Էդուարդ Շարմազանովի հայտարությունները և անդրադառնալով կառավարությանն ասաց, որ ԲՀԿ-ն անձերի խնդիր չունի, իրենք քննադատում են համակարգը:
Օսկանյանը իր խոսքում չբացառեց, որ հնարավոր է ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերով կոալիցիա կազմեն: