Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Տաշիր» թաղամասում՝ հիվանդանոցի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել` 05.38-ին:

Կոմունալնիկների փողոցում այրվել է Մ. Խ.-ի եւ Մ. Մ.-ի տների տանիքներից` 50 քմ և առաստաղներից` 18 քմ: