ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ կարևորեց քառօրյայում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
Վերջինս զերծ մնաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ խորհուրդ տալուց, բայց նաև իր հերթին չբացառեց, որ ընդդիմադիր ուժերը և այլ ընտրանք համարվող ԲՀԿ-ն հետընտրական կոալիցիա կստեղծեն:
Պաասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ այս ընտրությունները կլինեն ազատ, արդար և թափանցիկ, ասաց. «Ես միայն Աստծու գոյության եմ հավատում»: