Ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով հունվարի 9-ին 4 մարդու էր սպանել Փարիզում գտնվող հրեական խանութում, տեսախցիկով նկարահանել է հարձակման ողջ գործընթացը, գրում է gazeta-ն:
Ընդհանուր առմամբ՝ Կուլիբալին նկարահանել է 7 րոպեանոց տեսանյութ, ներառյալ պահերը, երբ նա սպանում է երեք պատանդներին։
Հատուկ ծառայությունների տվյալների համաձայն՝ նա հասցրել է տեսանյութն ուղարկել էլ-փոստով՝ մինչև հատուկ ուժերի կողմից սպանվելը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Կուլիբալին գաղտնի թաղվել է Փարիզում, քանի որ Մալին հրաժարվել էր ընդունել իր քաղաքացու մարմինը։
Փարիզում ահաբեկիչը նկարահանել է հարձակումը
