Երեկ տեղեկացրել ենք, որ լույս աշխարհ է եկել երգչուհի Շակիրայի և հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդին։ Այսօր հայտնի է դարձել նորածին երեխայի անունը.

«Ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարակի ծննդյան մասին։ Երեխան ծնվել է հունվարի 29-ին, ժամը 21:54-ին Բարսելոնայում։ Սաշա անունը հունական եւ ռուսական ծագում ունի եւ նշանակում է «մարդկության պաշտպան» եւ «մարտիկ»։

Հիվանդանոցում, որտեղ լույս աշխարահ է եկել երեխան, հայտնել են, որ եւ երգչուհին, եւ նորածինը լիովին առողջ են»,- գրված է 37-ամյա Շակիրայի կայքում։