Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Յուրիկ Բ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել տուն: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Յուրիկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: