«Ես ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը: Ուղղակի հաշվի առնելով ադրբեջանական կողմի հետ շփվելու փորձը նրանց հիշեցնեմ, որ չմոռանան նախ միջազգային փորձագետներ հրավիրել: Սպասում եմ...»:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք նաև, որ օրերս ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Այս կապակցությամբ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի:»