ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն այսպես, թե այնպես առաջին տեղն է լինելու: Այս մասին նա այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ
Գալուստ Սահակյանն անդրադառնալով այսօրերին ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ քննադատություններին, ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորների մտածողությունը համարեց խլուրդի մտածողություն:
Նույն կերպ նա անվանեց նաև Զարուհի Փոստանջյանի մտածողությանը, այն հայտարարության համար, երբ նա ասել էր, որ Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է:
Վերջինս սակայն չկարողացավ երիտասարդ հանրապետականներին նմանեցնել որևէ կենդանու հետ:
Մեկնաբանելով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե ընտրություններից առաջ չի ընդունում հանրապետականների ամբարտավան կեցվածքը, Գալուստ Սահակյանն ասաց.
«Իրենք էլ կարող են ասել, որ ՀՀԿ-ականները 4-րդ տեղն են լինելու, դրանից բան չի փոխվում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ երևանցին չի ասում բարև Երևան, այլ ասում է բարի լույս: