Քիմ Քարդաշյանի Instagram-ը վերջին մի քանի օրերի ընթացքում լի է բազմաթիվ լուսանկարներով. սկզբում Քարդաշյան քույրերն ու մոդել Կարա Դելևինը միասին զվարճացել էին Սեմ Սմիթի համերգին և լուսանկարները հրապարակել միկրոբլոգում, իսկ մի քանի ժամ առաջ հայտնվել է մեկ այլ լուսանկար, որտեղ Քիմն ու Քանիեն լուսանկարվել են Բարաք Օբամայի հետ։

Լուսանկարը արված է հոկտեմբերին, սակայն թե ինչու է Քիմը դրա մասին միայն հիմա հիշել և ոչինչ չի տեղեկացրել, դեռ հայտնի չէ։