Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երևանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:
Այս մասին հաղորդում է «Նախախորհրդարանի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշում էր. «Ստացվել է տեղեկություն, որ Բերձոր են բերվում քաղաքացիական հագուստով ոստիկանական ուժեր, որոնք պետք է խոչընդոտեն ավտոերթի ընթացքը դեպի Արցախ։
Տեղեկացնենք, որ այս պահին ավտոերթը հասել է Վայոց Ձորի մարզ եւ շարունակում է իրազեկման ավտոերթը դեպի Արցախ»: