Հայեր ջան Արթին Ալմաջյանը որ որոշել էր վերադառնալ ու բնակվել իր պապերի երկրում` Հայաստանում, մասնավորապես Արցախի ազատագրած հողերում, այսօր ժամանեց Հայաստան: «Ես իմ օրիանկով կապացուցեմ շատ Սիրիահայերի որ պետք չէ փախչել Շվեյցարիա, Կանադա, Անգլիա, ուր հետագայում հնարավոր է նույնպես հալածվեն: Թող գան Հայաստան, գան Արցախ...
Այնտեղ տասնյակ տարիներ պետք է աշխատեն որ տուն կամ մեկ կտոր հող գնեն այստեղ ես դեռ չեկած ասեցին որ ինձ հող կհատկացնեն և նաև բնակարան... Դրանից ավել մարդուն ի՞նչ է պետք ով ամեն ինչ կորցրել է պատերազմում...» Սա նրա առաջին խոսքերն էին մայր հողի վրա: Հայեր ջան հիմա Արթինին մի փոքր կօգնենք, առայժմ մի փոքր գումար կհավաքենք նրան Արցախ կտեղափոխենք, առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքներ կգնենք, և մի փոքր էլ գումար կտանք իրեն որ սկզբի համար ինքը չնեղվի, իսկ Արցախում արդեն աշխատանք և բնակարան խոստացել են Քաշաթաղում, մի խոսքով հենց իր օրինակով ցույց կտանք մեր հայրենակիցնրին որ մենք իրենց սպասում ենք հայրենիքում ու ոչ թե միայն խոսում ենք օդում մեծ մեծ...Խնդրում եմ արձագանքեն նրանք ովքեր կցանկանան օգնել նրան:
Արշակ Զաքարյան՝ ֆեյսբուք


