Այս տոնը մեծ ժողովրդականություն ունի հայերի մեջ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ: Սուրբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49–օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով, այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ:

Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։

Այսօր՝ հունվարի 31-ին սիրո բարերար Սուրբ Սարգսի տոնն է: Արարատյան հայրապետական թեմը հրավիրել է բոլոր երիտասարդներին և սիրահար զույգերին այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը անցկացնել սիրահարների այգում: