ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության էսկալացիան «վկայում է վատ որոշումների մասին, որոնք պարոն Պուտինն ընդունում է Ռուսաստանի անունից»:
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ «Ղրիմի անեքսիան Ռուսաստանի համար ոչ թե շահեկան կլինի, այլ մեծ կորուստ»: «Անցել են այն օրերը, երբ հողերի զավթումը եղել է հզոր ազգի բանաձև»,- հայտարարել է Բարաք Օբաման:
Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ վերջին մեկ տարում Պուտինը ինքնաբուխ որոշումներ է կայացրել, քանի որ անցած ձմռանը Ուկրաինայում իրադարձությունները Ռուսաստանի նախագահի համար անսպասելի էին: