Ամեն տարի հազարավոր տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկների հյուրընկալող Վանի Աղթամար կղզին ու եկեղեցին ձմռան ծածկոցի տակից անգամ հիացնում են այցելուներին, գրում է թուրքական գործակալություններից մեկը:
Գարնանը ծաղկող ծառերը, ամռան երկինքն ու Վանա լճի անկրկնելի կապույտը, ձմռանն էլ ձյան սպիտակ ծածկոցի տակ մնացող Աղթամար կղզին մնում են այցելուների հիշողության մեջ:
Վասպուրականի Գագիկ Ա. թագավորի կողմից 915-921 թվականներին Աղթամար կղզում կառուցված եկեղեցին էլ հյուրերին ընդունում է սպիտակ ծածկոցով, լեռներով շրջապատված ու կաս-կապույտ երկնքի պատկերով:
Հայերի համար մեծ նշանակություն ունեցող և տարվա մեջ մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն ստացած եկեղեցին այս շրջանում էլ զբոսաշրջիկներից բացի նաև լուսանկարիչների կողմից ամենաայցելվող վայրերից է:
Նրա աննման գեղեցկությունն անմահացնելու նպատակով կղզի այցելող լուսանկարիչները կղզու գեղեցկությունը լուսանկարելով՝ ձմռան ցուրտն անգամ ջերմությամբ են լցնում:
Աղթամարը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին. թուրքական գործակալության անդրադարձը


