«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել քաղաքացիական ուղերձով՝ կապված Բերձորի դեպքերի հետ. «Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:
Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:
Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ: Փետրվարը բարով բացվի»: