Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, հունվարի 31-ից փետրվարի 1-ը "Հայդուկ" հրաձգային ակումբում ատրճանակից կրակելու իրենց մասնագիտական ունակություններն են փորձել ՊԲ-ի սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմի՝ այդ թվում նաև իգական սեռի լավագույն հրաձիգները, որի եզրափակիչ փուլին ներկա էին ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ, ԼՂՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Մրցումներն անցան լարված պայքարի և առողջ մրցակցային մթնոլորտում: Դրանց արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց ավագ լեյտենանտ Գայանե Գասպարյանը, 2-րդ տեղը՝ կապիտան Գագիկ Բաբայանը, 3-րդ տեղը՝ մայոր Նելսոն Սաղյանը:
Հաղթողները պարգևատրվել են անվանական զենքերով և արժանացել հրամանատրության և ներկաների շնորհակալությանն ու շնորհավորանքներին: