Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Զորավարժությունները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդին Սադըգովը:
Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր: