Հայտնի հեռուստահաղորդավարուհի Մաշա Մոլինովսկայան բազմիցս տուժել էր պլաստիկ վիրահատությունների պատճառով, որոնց արդյունքում նրա կուրծքն այլանդակվել էր։
Իսկ այժմ Մաշան մեկ միլիոն ռուբլու դիմաց կարողացել է «ետ բերել» իր կրծքի (որը հինգ անհաջող վիրահատություններից արդյունքում տարբեր չափսերի էին դարձել) գեղեցկությունը։
«Дни»-ին, մեջբերելով «Комсомольскую правду»-ին, հայտնել է, որ այս անգամ վիրահատությունը կատարել է Հայկ Բաբայանը, ում հաջողվել է երջանկացնել հայտնի հաղորդավարուհուն՝ ուղղելով նրա կուրծքը։ Այժմ երջանիկ Մաշան դուրս է գրվել հիվանդանոցից եւ ամենուր հարցազրույցներ է տալիս իր վիրահատության մասին։
«Վերջապես ես ինձ իսկական կին զգացի։ Այժմ կարող եմ բաց զգեստներ հագնել եւ չամաչել իմ կրծքից։ Շնորհակալ եմ վիրաբույժին իմ կուրծքը վերականգնելու համար։ Այն նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան կար»,-ասել է Մաշան։