«Շրջանառության հարկի մասին» ներկա օրենքի պարագայում վերանում է փոքր և միջին բիզնեսի ապրանքի մնացորդը մշտապես ստուգելու անհրաժեշտությունը։
Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Նրա խոսքով, եթե ողջ առևտուրը պետք է մանրամասն փաստաթղթավորվի, ապա դրա անհրաժեշտությունն ուղակի վերանում է։ Պետք է ընդամենը մեկ անգամ ներկայացնել ապրանքները, որոնք ձեռք են բերվել նախքան նոր օրենքի ուժի մեջ մտնելը։
Ֆինանսների նախարարի հրամանով՝ ապրանքների ցուցակագրման ձեւերը հնարավորինս հեշտացվել են, իսկ փոքր և միջին բիզնես ունեցողներն այդ մասին մանրամասն տեղեկացվել են։ Այլ հարց է ապրանքի արտահանման գործարքների փաստաթղթավորումը,որը կարգավորվել է Կառավարության որոշմամբ։


