«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կաուանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան:

Հայհիդրոմետից հավաստիացնում են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Երեկ պարզվեց, որ սա Հայհիդրոմետից մեզ ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: