Երեկ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությանը ասել է.
«Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:
Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:
Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում»։