Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

Հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: 

Արսեն Արշակյանը գրանցված է ոստիկանության կադրային ռեզերվում: