Այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ասաց. «Մտահոգիչ տարի է, հունվարը հենց այդպես էլ սկսեց, տեղումները սակավ են»:
«Մենք ավելի շատ մտահոգված ենք եղանակային այս պայմաններից: Մտավախությունն այն է, որ ծաղկակալում կլինի»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին ո՛չ բողբոջակալում, ո՛չ ծաղկակալում չկա
Նա նաև հույս հայտնեց, որ փետրվարին տեղումներ կլինեն և ջրամբարները չեն դատարկվի: Այս պահին, իհարկե, ջրամբարներում ջրի սակավություն չի զգացվում, սակայն եթե առանց տեղումների եղանակը շարունակվի, չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան:
Ըստ նրա խոսքերի Արարատյան դաշտավայրում դեռևս որևէ վտանգ չկա: Բերբերյանը սակայն հույս հայտնեց, որ փետրվարին համեմատաբար ցուրտ կլինի և գյուղացիները շատ վնասներ չեն կրի: