Նվազագույնը 8 մարդ է զոհվել Թայվանում օդանավի վթարի արդյունքում: TransAsia Airways ATR-72 ավիաընկերության օդանավը, որում գտնվել է 58 մարդ, վթարային վայրէջք է կատարել Կիլունգ գետում՝ Թայվանի մայրաքաղաքից ոչ հեռու:

Ականատեսների խոսքերով՝ օդանավn անկման ընթացքում հարվածել է կամուրջին:

Փրկարարները հայտնում են, որ դեռևս 30 մարդ գտնվում է օդանավի սրահում: Օդանավն ուղևորվելիս է եղել Թայբեյայից Ցզինմեն: