«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հերթական ոճրագործությունն է հեղինակել: Ջիհադիստները կենդանի այրել են Հորդանանցի օդաչու Մաազ ալ-Քասասբեին: Նրանք համացանցում հրապարակել են տեսանյութ, որտեղ պատանդը գտնվում է վանդակի մեջ, իսկ զինյալները այրում են վանդակն ու կենդանի երիտասարդին ամբողջությամբ:
Քսասբեն գերության մեջ էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից: Հորդանանի իշխանությունները սակայն համաձայնվել էին գրոհայինների կողմից առաջարկված ազատ արձակման պայմաններին: Բարբարոսները տեսանյութը տարածել են «Ապաքինելով հավատացյալների սրտերը» վերնագրով: