Անցած շաբաթ Ադրբեջանի N զորամասերից մեկում Տարիվերդիև Չինգիզ Այդին օղլուն գնդակահարվել էր իր հրամանատարի կողմից:
Փամփուշտը դիպել է երիտասարդի գլխին, զինվորը հոսպիտալացվել է Գյանջայում տեղակայված ռազմական հոսպիտալում, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հրապարակելով զինվորի հոր՝ Այդին Տարիվերդիևի նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Զինվորի հոր խոսքերով՝ չնայած նրա որդին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրա կյանքը փրկելու համար: «Միջադեպը փորձում են գաղտնի պահել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա:
Հենց այս պատճառով էլ ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի առողջությամբ: Մեր բոլոր դիմումները Ռազմական դատախազությանն ու ՊՆ-ին ոչ մի արդյունք չեն տալիս: Մեզ պարզապես չեն ցանկանում լսել»,- պատմել է զինվորի հայրը՝ դիմելով Ադրբեջանի նախագահին: