Ռուսաստանի մայրաքաղաքում «Կալեյդոսկոպ» առեւտրային կենտրոնում ոստիկանները ձերբակալել են թմրանյութերի ազդեցության տակ գտնվող հերթական «օրենքով գողին»՝ 31-ամյա Հայկ Սարգսյանին, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես «Հայկո Աստրախանսկի»:
Անձնական խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 2,85 գրամ հերոին, որի համար նախատեսվում է 3-10 տարվա ազատազրկում, հաղորդում է «Փրայմ Քրայմը»: