Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, որը վերջերս ստացավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և երկու բնակարան Սարանսկում և Գրոզնիում, որոշել է փոխադարձ քայլ կատարել: Մարտի 22-ին պարզ դարձավ, որ դերսանը պատրաստվում է  Փարիզում գտնվող 19-րդ դարի առանձնատունը տալ Ռուսաստանի մշակութա-կինոմատոգրաֆիական կյենտրոնին: Գրում է Itar-Tass-ը:

Համաձայն որոշ տվյալների` նրա առանձնատան մակերեսը կազմում է 1,7 հազար քառակուսի մետր: Այնտեղ նաև վերելակ կա: Ռուս կինոմատոգրաֆները կարող են օգտագործել անգամ լողավազանը, տեխնիկապես հագեցած խոհանոցը: Իսկ վերջերս Դեպարդիեն վերանորոգել էր առանձնատունը: