Արդեն տեղեկացրել ենք, որ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անհապաղ տեղափոխել են Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Այնուհետև հայտնի դարձավ, որ բժիշկները 21-ամյա Քրիստինային արհեստական կոմայի մեջ են «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ են նկատվել։
Երեկ ԶԼՄները տեղեկացրեցին, որ բժիշկները աղջկա հարազատներին ասել են, որ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի՝ նույնիսկ վատագույնին, քանի որ նրան փրկվելու հույսն օրեցօր մարում է։ Լուրեր էին պտտվում, որ Քրիստինայի հարազատներն արդեն սկսել են մտածել, թե որտեղ են հուղարկավորելու նրան։
Սակայն Inquisitr-ը, մեջբերելով CNN-ին, հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մոտ չնչին դրական տեղաշարժ է նկատվում։ Բժիշկները տեղեկացրել են, որ նա մի պահ բացել է աչքերը, բայց կոմայից դուրս չի եկել։ Սակայն մինեւնույնն է, նրանք դեռ չեն երաշխավորում, որ աղջիկը ողջ կմնա։