Փետրվարի 2-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նա Աբովյան փողոցում, թիվ 41 համարի երթուղային ավտոբուսում , 47-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից գողացել է 20.000 դրամ: