«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատի Իսակովի փողոցի 74 շենքի մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ նշված հասցեում ապրող 19-ամյա Գեղամն ու 18-ամյա Սարգիսը նախ վիճել են իրար հետ, իսկ որոշ ժամանակ անց սկսել են շենքի բակում դաժանորեն ծեծել միմյանց: Շենքի բնակիչները փորձել են հանդարտեցնել կռվող կողմերին, բայց ապարդյուն:

Ի վերջո, Գեղամը Սարգիսին ծեծելուց հետո փախել է շենքի տարածքից: Ըստ հարեւանների՝ հենց դեպքի օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ծեծի ենթարկված Սարգիսի եղբայրը Երեւան-Երասխ ճանապարհին կազմակերպել է եղբոր ծեծողի «բռնացնելու» գործընթացը:

Սարգիսի եղբայրը ճանապարհին բռնացնելով Գեղամին՝ ինքն էլ նրան է ծեծի ենթարկել»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: