Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:
Ընդգծելով, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այս համալիր ծրագիրը դրա վկայությունն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անձամբ վերահսկել վառելանյութի և պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին: Պետք է ներգրավել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին՝ խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար:
Եվ քանի որ, ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու, վարչապետն ասել է, որ ՀՀ նախագահի մոտ պատկան մարմինների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					