«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմին, ասաց, որ ֆիլմը չի դիտել և առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու:
«Անկեղծ ասած, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում, այնպես, ինչպես որևէ մեկը փորձեր գիրք գրել, կամ երաժշտություն հորինել, կամ, ասենք, լուսանկարչական հմտությունները փորձարկել»,- ասաց նախարարը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: