Այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բարեգործական այցով մեկնել է Գյումրի:

Յուրան գնդակներ և մարզաշապիկներ է նվիրել Գյումրի ի N 30 միջնակարգ դպրոցի աշակերտներին: Դպրոցում գործում են ֆուտբոլային խմբեր, որոնց սաների հետ Մովսիսյանն անցկացրել է նաև ֆուտբոլային փոքրիկ հանդիպում, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դրանից հետո երեխաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել իրենց սիրելի ֆուտբոլիստին և լուսանկարվել նրա հետ: