Սահմանին դանդաղ պատերազմ է. եթե մի օր այս պատերազմում պարտվենք, ոչ թե զոհեր կունենանք, այլև դիրքեր կկորցնենք: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին և ինչի հետ է կապված լարվածությունը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` իրավիճակը սահմանին հունվարի սկզբից լարված է, և եթե ամեն օր հայկական կողմը հակառակորդի ոտնձգությունների չպատասխանի, ապա կսկսենք պարտություններ կրել:
«Փետրվարի 5-ի դեպքն էլ պատասխան ենք տալու»,- ավելացրեց ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					