Հյուսթոնների ընտանիքի փաստաբանը հերքել է ԶԼՄներում տարածված լուրերն այն մասին, որ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, անջատել են կենսաապահովման սարքից։
The Daily Telegraph-ը հաղորդել է, որ 21-ամյա Բոբիին դեռ կարելի է փրկել։ Բացի այդ, նա նաև նշել է, որ բոլոր լուրերը, որոնք հայտնվում են համացանցում, չեն համապատասխանում իրականությանը։