Վատիկանում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆարնցիսկոս I հայտնել է, որ անհրաժեշտ է «կամուրջներ կառուցել» ազգերի և կրոնների միջև: Գրում է «Голос России»-ն:
«Հռոմի եպիսկոպոսի կոչումներից մեկը` «գերագույն պոնտիֆիկ»-ը, նշանակում է մարդկանց և Աստծու միջև կամուրջներ կառուցող: Դրանով պետք է զբաղվեն աշխարհի բոլոր երկրները»,- այս մասին Հռոմի պապն ասել է 180 երկրների պատվիրակներին:
Ֆրանցիսկոս I բոլորին կոչ է արել խաղաղության և փոխըմբռման` նշելով, որ դա ոչ միայն եկեղեցու առաջադրանքն է, այլ նաև դիվանագիտության:
Նշենք, որ Հռոմի հրեական համայնքն արդեն հրավիրել է Ֆարնցիսկոս I-ին սինագոգ: