ՀՀ ՏԿ ԱԻ նախարարություն այսօր ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա:
Նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ժ. Ա.-ի (ծնվ. 1930 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել` 15.03-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:


