«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀԿ վերնախավը, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, կարծես թե հակադարձելու այլ բան չի գտել և որոշել է կառչել ԲՀԿ առաջնորդի ելույթից: Այդ գործի համար ՀՀԿ-ն անգամ որոշել է գործի դնել իր «ծանր հրետանուն»` Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, որն էլ շտապել է Ծառուկյանի ելույթը գնահատել որպես «շատ բառերով բեռնած, դժվար ընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»,- եզրափակել է Գրիգորիչը:
Անկեղծ ասած` Գ. Ծառուկյանի ելույթն, իրոք, առանձնապես նոր ասելիք չէր պարունակում, սակայն դրա` «ավելորդ բառակույտով» հագեցած լինելու շուրջ քննադատությունը Գ. Սահակյանի կողմից ոչ թե զվարճալի է, այլ շատ, անչափ զվարճալի է: Մի մարդ, որի արտաբերած յուրաքանչյուր նախադասություն անիմաստ բառակույտերի շարան է, որի բանավոր խոսքն ուղղակի անհնար է վերծանել, և որի գրեթե յուրաքանչյուր հարցազրույցի ամեն երրորդ պարբերությունը հակասում է առաջինին, որոշել է իր «հեղինակավոր» գնահատականը հնչեցնել Ծառուկյանի ելույթի մասին:
Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա ՀՀԿ-ականների այս դրսևորումը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան սնապարծ են նրանք և իրականությունից որքան կտրված` սեփական հնարավորությունները գնահատելիս: Հակառակ դեպքում` Ծառուկյանի գրավոր խոսքը քննադատելու «առաքելությունը» չէին վստահի մեկին, ում մամուլի խոսնակը հորդորել է այլևս հանդես գալ բացառապես գրավոր խոսքով` անընդհատ խայտառակ չլինելու համար:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: