Ռուս հայտնի դերասան Իվան Օխլոբիստինին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։

Պարզվել է, որ Օխլոբիստինը կնոջ՝ Օքսանայի անվանակոչության տոնը նշելիս, ընկել և գլուխը հարվածել է աթոռին, ինչի արդյունքում նրան հիվանդանոց են տարել։

Դերասանի կինը LifeNews-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Քանի որ մեր հատակը լամինատե է, ամուսինս սայթաքեց եւ գլուխը հարվածեց աթոռի անկյունին»։ Օքսանան նաեւ նշել է, որ բժիշկներին խնդրել է ստուգել, արդյոք դերասանը լուրջ վնասվածք ունի, թե ոչ, քանի որ փետրվարի 9-ին նա պետք է նկարահանումների մասնակցի։